Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Պուտինը` իր իրավահաջորդի մասին

Պուտինը` իր իրավահաջորդի մասին
11.03.2018 | 14:25

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ-ի NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է, որ իրավահաջորդի մասին սկսել է մտածել 2000-ից, երբ դարձել է նախագահ: «Մտածելը վնասակար չէ, սակայն, ամեն դեպքում, վերջնական արդյունքում ընտրությունը ժողովրդի ձեռքում է: Տարբերություն չկա՝ ես համակրում եմ ինչ-որ մեկին, թե ոչ. առաջադրված թեկնածուներից վերջնական ընտրությունը կատարելու են ՌԴ քաղաքացիները»,- նշել է Պուտինը:

Նա անհեթեթություն է անվանել ամերիկացի փորձագետների կարծիքը, թե նախագահական պաշտոնը թողնելուց հետո իրեն վտանգ է սպառնալու, և իր կառավարման ժամանակ կատարված բոլոր բարեփոխումները կործանվելու են:

Դիտվել է՝ 915

Մեկնաբանություններ